Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 5։42

Մաղաքիա արք. Օրմանյան

 Եւ աղջիկը իսկոյն վեր կացաւ ու քայլում էր, քանի որ մօտ տասներկու տարեկան էր: Եւ ամէնքը մեծապէս զարմացան:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 5:35
   

Ա. Լոպուխին

Եւ աղջիկը իսկոյն վեր կացաւ ու քայլում էր, քանի որ մօտ տասներկու տարեկան էր: Եւ ամէնքը մեծապէս զարմացան: (Սինոդական թարգմ․)[42]

 

  Հոլցմանը փորձում է ապացուցել, որ Հայրոսի դուստրը միայն լեթարգիայի (նշանակում է՝ կեղծ մահ, նաև կլինիկական մահ) վիճակում է գտնվել և չի մահացել, ուստի նա արթնացել է, երբ Քրիստոսը բռնել է նրա ձեռքը: Սակայն, հավանաբար, մինչև Քրիստոսի գալը նրա ձեռքն արդեն բռնել էին, սակայն դա չէր հանգեցրել նրա կենդանանալուն: Ավելին, Մարկոս Ավետարանիչն այնքան պարզությամբ է ամեն ինչի մասին պատմում, որ բացարձակապես հիմք չկա նրան՝ աղջկա մահվան և հարության մասին պատմություն ստեղծելու մեջ կասկածելու համար:
--------------------------------
[42] (Էջմիածին թարգմ․) Եւ աղջիկը իսկոյն վեր կացաւ ու քայլում էր, քանի որ մօտ տասներկու տարեկան էր: Եւ ամէնքը մեծապէս զարմացան:
(Արարատ թարգմ․) Աղջիկն իսկույն վեր կացավ ու ման էր գալիս, որովհետև մոտ տասներկու տարեկան էր։ Բոլորը շատ զարմացան։
(Գրաբար) Եւ վաղվաղակի՛ յարեաւ աղջիկն, եւ գնայր. քանզի էր ամա՛ց իբրեւ երկոտասանից. եւ զարմացան մեծա՛ւ զարմանալեաւք: